««Ադրբեջանական ավիաուղիներ»-ը այսուհետև օգտագործելու է Հայաստանով անցնող բոլոր օդային միջանցքները». Քաղաքավիացիայից չեն մեկնաբանում

Հայաստանի օդային տարածքով «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը երեկվանից սկսել է Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին թռիչքներ իրականացնել: Այդ մասն պաշտոնական հաղորդագրություն է տարածել ընկերությունը: Այսինքն՝ ադրբեջանական կողմը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը:

Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը այսուհետև այդ թռիչքն իրականացնելիս օգտագործելու է գոյություն ունեցող բոլոր «օդային միջանքները, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքով անցնող»:

Այդ կապակցությամբ «Մեդիալաբը» փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնյաներից, այդ թվում՝ ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանից, սակայն ժամեր շարունակ նրանք չեն պատասխանել մեր հեռախոսազանգերին: