Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետությունում առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ։  Քամին՝ հարավային` 3-8 մ/վ։  Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: