Դպրաբակի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 5-ին` ժամը 11:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհին այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրաբակ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:55-ին: Այրվել են տան մոտ 90 քմ հատվածը՝ գույքով և տանիքը՝ 110 քմ: