Որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել. ՊՆ փոխնախարարը հերքում է Կապանի հենակետը հանձնելու լուրը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հերքում է համացանցում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող N հենակետը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս հարցին Սարգսյանն անդրադարձավ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Որևէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում»,- ասաց Սարգսյանը: