ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով։
Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի փաստաբանական թիմը։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր:
.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: