Հայկական Կրիսպ ընկերությունը՝ «Webby Awards» մրցանակաբաշխության «Productivity & Collaboration» անվանակարգի հաղթող

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Հայկական Կրիսպ (Krisp) ընկերությունը “Webby Awards” մրցանակաբաշխության “Productivity & Collaboration” անվանակարգի հաղթողն է։

Շնորհավորում եմ Կրիսպի համահիմնադիրներ Արտավազդ Մինասյանին և Դավիթ Բաղդասարանին և բոլորիս՝ տեխնոլոգիական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցույթում հաղթանակ գրանցելու առթիվ: Սա բոլորիս քվեարկության արդյունքն է:

Կրիսպի լուծումներն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից։
Webby Awards-ը տրվում է լավագույն կայքերին և հավելվածներին, 2000 մասնագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից։ Մրցանակն, ըստ New York Times-ի, տեխնոլոգիական ոլորտի «Օսկար» է համարվում: Ուրախ եմ, որ այս մրցանակը բերում եք Հայաստան: