ԱՀԿ-ում AstraZeneca պատվաստանյութն առաջարկել են նոր մանրէահիմքի տարածման երկրների համար

AstraZeneca պատվաստանյութը խորհուրդ է տրվում օգտագործման համար, այդ թվում՝ COVID-19-ի նոր մանրէահիմքի տարածման երկրներում, չնայած հիվանդության ծանր դեպքերի վրա դեղամիջոցի ազդեցության մասին տվյալների պակասին։ Ժնևում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության իմունիզացիայի փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի ղեկավար Ալեխանդրո Կրավիոտոն։

«Մենք խորհուրդ ենք տվել, որ նույնիսկ եթե կա այդ պատվաստանյութի ամբողջական հնարավորությունների կրճատում, հատկապես ծանր դեպքերի դեմ, պատվաստանյութի օգտագործումը խորհուրդ չտալու պատճառ չկա, նույնիսկ այն երկրներում, որտեղ կա վիրուսի այս (հարավաֆրիկյան) տարբերակը», – ասել է նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով՝ փորձագիտական խումբն ուսումնասիրել է պատվաստանյութի հնարավորությունները, մասնավորապես, Հարավային Աֆրիկայում շրջանառվող մանրէահիմքի և Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մանրէահիմքի դեմ:

Բրիտանական տարբերակի դեմ պատվաստանյութը ցույց է տվել իր բարձր արդյունավետությունը, սակայն ՀԱՀ-ի շտամի վերաբերյալ անցկացված հետազոտություններում «նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ կա թեթև կամ միջին դեպքերի դեմ պատվաստանյութի արդյունավետության կրճատում, ինչպես նաև հակամարմինների արտադրության կրճատում»:

Կրավիոտոն նշել է, որ թեստերի փոքր քանակությունը թույլ չի տալիս խոսել այն մասին, թե որքան արդյունավետ է պատվաստանյութը ՀԱՀ-ի շտամմով վիրուսի ծանր հիվանդության դեպքում: Սակայն «կան անուղղակի ապացույցներ», որ դեղը, այնուամենայնիվ, արդյունավետ է վիրուսի դեմ: