Սպասումներ. ո՞վ կլինի Երեւանի նոր քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն

Սպասումներ. ո՞վ կլինի Երեւանի նոր քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն
Սպասումներ. ո՞վ կլինի Երեւանի նոր քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն

Մինչ իշխանական ՀՀԿ-ն որոշում է Գագիկ Բեգլարյանից հետո թափուր մնացած քաղաքապետի աթոռի ժառանգորդին, շրջանառվում են առնվազն երեք թեկնածուների անուններ:
Դեկտեմբերի 17-ին` նախատեսվածի համաձայն, Երեւանի ավագանին նիստ կգումարի եւ կընտրի նոր քաղաքապետին: Ըստ շրջանառվող խոսակցությունների, Երեւանի նոր քաղաքապետ կարող են դառնալ ներկայիս փոխքաղաքապետ, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին` Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը կամ Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյանը:
Որոշ լրատվամիջոցների պնդմամբ, հենց Կարեն Կարապետյանին էլ համարվում է ամենահավանական թեկնածուն, որի հետ, ըստ հրապարակումների, հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը:
© Medialab.am