Արմավիրի մարզի Փարաքար համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները արդեն հայտնի են։ Ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների՝ առավել շատ ձայներ ստացել է «Միասնություն» դաշինքը, որի թեկնածու Վալոդյա Գրիգորյանն ըստ նախնական տվյալների հաղթել է՝ ստանալով ընտրողների մեծամասնության աջակցությունը։
Ըստ արդյունքների՝ «Միասնություն» դաշինքը ստացել է 6 508 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3 669, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 900, «Կայունություն» կուսակցությունը՝ 426։
Բացի այդ, արձանագրվել է 106 միավոր տեխնիկական անճշտություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է եղել 20 967 քաղաքացի, ևս 37 ընտրող գրանցվել է լրացուցիչ ցուցակներում։ Ընդհանուր քվեարկությանը մասնակցել է 11 528 մարդ, որից 23 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Երեկ երեկոյան «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը սոցիալական ցանցում տեղեկացրել էր, որ կուսակցության անդամ Վալոդյա Գրիգորյանը, որը մասնակցել է ընտրություններին «Միասնություն» դաշինքի շրջանակում, հաղթել է ընտրություններում՝ հավաքելով շուրջ 57 տոկոս ձայն։



















