Ախտորոշումը` ստրեսս. Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը արդեն նորմալ է

Ախտորոշումը` ստրեսս. Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը արդեն նորմալ է
Ախտորոշումը` ստրեսս. Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը արդեն նորմալ է

Հիվանդանոց տեղափոխված ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն արդեն իրեն լավ է զգում եւ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
«Ներկայումս միայն ճնշման հետ կապված խնդիրներ ունեմ»,-«Մեդիալաբին» տեղեկացրել է պատգամավորը:
Բժիշկները Անահիտ Բախշյանին հիվանդանոց են տեղափոխել` ստրեսս ախտորոշմամբ, այսօր առավոտյան Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ:

Առավոտյան, մի քանի տասնյակ ոստիկաններ հրել եւ քաշքշել են բողոքի դուրս եկած բացօթյա առեւտրով զբաղվող կանանց, որոնց մեջ են եղել նաեւ ԱԺ «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտրիոսյանը:

Բախման ժամանակ ոստիկանները նաեւ բաժին են տարել ընդդիմադիր ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին, որին որոշ ժամանակ անց բաց են թողել:

© Medialab.am