Վթարվել է «Արզնի 2-Երևան» ջրատարը. Արաբկիրի մի շարք հասցեների ջրամատակարարումը կդադարեցվի. «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է՝ դարձյալ վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը:

Նշվում է՝ վթարի պատճառը Արաբկիրի Կորեայի ձոր կոչվող հատվածում ապօրինի քարաթափումն է, որի հետևանքով դեպի ձոր գահավիժող ծանր ժայռաբեկորները վթարում են մայրուղային ջրատարը և անջուր թողնում Արաբկիրի ու հարակից տարածքների տասնյակ հազարավոր սպառողների: 

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 7-ին՝ ժամը 19:00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 7:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Ղափանցյան, Գրիբոյեդով, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Վ.Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Ջեյմս Բրայս, Խնկո Ապեր, Սևաստոպոլյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցներ, Ա. Խաչատրյան 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2, Փափազյան 1-13, 15, 16, 16/1, 16/2, 17, 19, 20, 22, 22/2, Գյուլբենկյան 1-9, 23-33 կենտ և 2-20 զույգ, Կասյան 10, 12, Սունդուկյան 9-29 կենտ և 26-98 զույգ, Բաղրամյան 41-53 կենտ և 42-58 զույգ, Կիևյան 1-24, Բարբյուս 54, 56, 58, 63, 65, 67, Ա.Ավետիսյան 25-67 կենտ և 14-120 զույգ, Օրբելի Եղբայրներ 1-67 կենտ և 14-22 զույգ, Լեռ Կամսար 1-25, Նիկոլ Դուման 1, Վաղարշյան 1-22, Վրացական 1-10 համարներ՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 համարներ՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-50 համարներ՝ իրենց կոտորակներով և նրբանցքներով, Կոմիտասի 10-50 զույգ և 23-35 կենտ համարներ՝ իրենց կոտորակներով, Վրացական 1-10 համարներ՝ իրենց կոտորակներով, Ա.Խաչատրյան փողոցի նրբանցքներ, Բաղրամյան 2-րդ նրբանցք, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզ, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս: