Այսօր լավ նորություն ունենք Ավանից. Հայկ Մարության

Այսօր լավ նորություն ունենք Ավանից. Հայկ Մարության
Այսօր լավ նորություն ունենք Ավանից. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կիսվել է «լավ նորությունով»։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր լավ նորություն ունենք Ավանից: Վարչական շրջանի Թումանյան թաղամասում՝ 15 բազմաբնակարան շենքերի միջնամասում բացվեց նոր այգի: Նախկինում այստեղ ավտոտնակներ էին ու տարիների ընթացքում ինքնակամ զբաղեցրած անխնամ տարածքներ: Հիմա կլինի կանաչապատ տարածք, հանգստի գոտի ու խաղահրապարակներ:

Այգին կառուցվել է վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի նախաձեռնությամբ՝ շրջանի խնայողությունների հաշվին, շուրջ հինգ ամսվա ընթացքում:

Շնորհակալ եմ նախաձեռնողներին, շինարարներին ու հատկապես մեր այն բնակիչներին, որոնք գիտակցել են համայնքի շահն ու կամավոր կերպով հրաժարվել են զբաղեցրած տարածքներից: Այս այգու կառուցման մոդելը կարող է օրինակելի լինել մյուս վարչական շրջանների համար»: