Հունվարի 12-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերության Երևան-Նովոսիբիրսկ չվերթը կատարող ինքնաթիռում աղջիկ է ծնվել: Այդ մասին տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:
Աղբյուրը հղում անելով «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովային, մանրամասներ է հաղորդում դեպքի վերաբերյալ:
«Ծնունդն ընդունել է բորտուղեկցորդուհի Հասմիկ Ղևոնդյանը, որի պատվին էլ ի նշան երախտագիտության երիտասարդ ամուսինները նորածնին Հասմիկ են անվանակոչել»,-տեղեկացնում է աղբյուրը:
© Medialab.am