Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատական նիստն սկսվեց և ընթանում է լարված մթնոլորտում

Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատական նիստն սկսվեց և ընթանում է լարված մթնոլորտում
Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատական նիստն սկսվեց և ընթանում է լարված մթնոլորտում

 
Վարդան Պետրոսյանի նկատմամբ հերթական դատական նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է լարված մթնոլորտում:
 
Այսօր դատարանում ցուցմունք է տալիս գործով տուժող տուժող Արթուր Հակոբյանը, ով վթարի պահին նստած է եղել Նիվա ավտոմեքենային ղեկին: Տուժողը նաև պատմեց, որ իր կողքին նստած է եղել եղբայրը, իսկ իրենց 4 երեխաները նստած են եղել հետևի նստարանին:
 
Արթուր Հակոբյանը դատարանին պատմեց նաև, որ վթարի ժամանակ իր վարած ավտոմեքենան կանգնած է եղել Եղվարդի ճանապարհից դուրս՝ հողածածկ տարածքում, իսկ Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան ընթացել է մեծ արագությամբ:
 
«Եղվարդի կողմից գալիս էինք Աշտարակ ես, եղբայրս երեխաների հետ, երեխաները երգում էին լավ տրամադրությունով, մինչեւ Աշտարակ թեքվելը ձայն առա մեքենայիցս, ուզեցի կանգնեմ: Մտել եմ, կանգնել եմ հողածածկ գոտում, դիմացի մասը թեթեւ դեպի Աշտարակի կողմը, երեխեքը տեղյակ չեն եղել՝ ինչի ենք կագնել, մի քանի հատ գազ եմ տվել, կողային հայելիներով նայեցի, որ լույս է գալիս, տեսա, որ շատ արագ է գալիս, երկու վայրկյան ասեցի թող գա անցնի նոր: Մի քանի վայրկյանում  հասավ մեզ, արագությունը կլիներ 150, ես 25 տարվա ստաժ ունեմ, ես տենց վթարի մեջ եղած չեմ: Ամենաքիչը հարբած մարդու գործ է, վթարի ժամանակը լուրջ մարդը չի գնա հետեւից խփելու, լուրջ մարդը կամ աջ, կամ ձախ կաներ, ինչ խոսում ա, սուտ ա»,- հայտարարեց Արթուր Հակոբյանը:
 
Նա նաև նշեց, որ վթարից հետո իրեն նույն «Շտապօգնության» մեքենայով են տեղափոխել Վարդան Պետրոսյանի հետ: Այդտեղ նա տեսել է, որ վերջինը սթափ վիճակում չէ.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/04/477258/