Հինգշաբթի օրերին Արցախի առողջապահության նախարարը կընդունի քաղաքացիներին

ԱՀ Առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն՝ ժամը 14։00-ից մինչև 16։00 ներառյալ։


Ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է մեկ օր առաջ (յուրաքաչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը) ժամը 10։00-ից մինչև 13։00 զանգահարել 047-96-35-65 հեռախոսահամարին և նախապես ներկայացնել խնդիրը։


Քաղաքացիների ընդունելությունն իրականացվելու է նաև ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանի կողմից՝ յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը, ժամը 14։00-ից մինչև 16։00 ներառյալ։
Ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է մեկ օր առաջ (յուրաքաչյուր շաբաթվա երեքշաբթի օրը) ժամը 10։00-ից մինչև 13։00 զանգահարել վերը նշված հեռախոսահամարին և նախապես ներկայացնել խնդիրը։
Քաղաքացին ընդունելությանը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։