«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: