Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան. Factor

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան՝ նշելով, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված գործուն քայլերը, գրում է ՌԻԱ Նովոստին։Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:

«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, իրականում՝ լուռ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունվել։

Կարո՞ղ են իրականում այդ կարգավորմանը նպաստել նման աղմկահարույց գործողություններն ու հայտարարությունները։ Տեսնենք՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։