Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Քննարկվեցին եւ հաստատվեցին 2021 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը:

ԱԺ-ից հայտնում են, որ ԱԺ խորհուրդը որոշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին:Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվեց երեքական ժամ: ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում երկու ընթերցմամբ ընդգրկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջարկվեց կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: