Սիրելի հայրենակցիներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կոչով դիմելով ժողովրդին նրանց ժամադրեց Ազատության հրապարակում ապրիլի 5-ին հանրահավաքի:

«Սիրելի հայրենակցիներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց, ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մենք միասին կքննարկենք՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության քայլեր ու գործողություններ ձեռնարկել», – հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի Ազգային ժողովը ադեկվատ չի գործում ստեղծված իրավիճակին և այն դեպքում, երբ Արցախում սահմանային լարվածություն կա, արտահերթ նիստ է անում տեղական ինքնակառավարման մարմիններում «իշխանություն վերցնելու մասին»:

«Այս խորհրդարանը պետք է գումարարեր արտահերթ նիստ ու քննարկեր պատերազմական իրավիճակում պետական բյուջեի ծախսերը վերանայելու հարցը, ամբողջն ուղղեր պաշտպանական համակարգին, պետք է գումարար նիստ ու քննարկեր ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծելու և երկիրն իրավիճակից դուրս բերելու մասին հարցեր», -հայտարարեց նա: