ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 373 տրանսպորտային միջոց․ գրանցվել է 36 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այսօր՝ փետրվարի 11-ին վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։  Այս մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Նշենք, որ փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմինը դիտարկել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 373 տրանսպորտային միջոց, կազմել 35 վարչական արձանագրություն։  Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական։