Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը

Այսօր առաջին անգամ Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական օբյեկտները։ «Իսկ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները», -ընդգծել է Բեգլարյանը։