«Նախարարից պահանջում եմ հանրակրթական դպրոցներում ներառել նաև Հայ հեթանոսական տաճարի, աստվածների դավանաբանության պատմությունը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայ ժողովրդի ինքնության, ազգային արժեքների ձևավորմանը բացի Հայ Առաքելական եկեղեցուց, հազարամյակներ նպաստել է մինչքրիստոնեական դավանանքն ու մշակույթը, ինչպես նաև շուրջ 70 տարվա կոմունիստական մշակույթը։

Ուստի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից պահանջում եմ․
ՀՀ հանրակրթական դպրոցներում ներառել․

– Հայ հեթանոսական տաճարի, աստվածների դավանաբանության պատմությունը։ Պատմության դասագրքերը կազմվում են, ուսուցիչներին վերապատրաստվում Հայ Արիների ՈՒխտի կողմից։

– Խորհրդային Հայաստանի և ՀԿԿ-ի պատմությունը։ Պատմության դասագրքերը կազմվում են, ուսուցիչները վերապատրաստվում ՀԿԿ-ի կողմից»։