Մահվան ելքով վթար Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին

Ապրիլի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը, երկու ուղևորները և «Նիսաններից» մեկի 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2106»-ի 58-ամյա վարորդ Արթուր Հակոբյանը մահացել է։
Կատարվում է քննություն։`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։