ՀՀ նախագահը պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը. Արծվիկ Մինասյան

Հունվարի 25-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, պատգամավորներ Ագնեսա Խամոյանը եւ Աննա Գրիգորյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք «Հայաստան» խմբակցությունը քննարկում է ՀՀ նախագահի թեկնածուի տարբերակներ, Արծվիկ Մինասյանը նշել է. «Ներկայում քննարկման փուլում ենք եւ առաջիկայում թեկնածության եւ առաջադրման մասով կներկայացնենք մեր որոշման մասին»:

Խմբակցության քարտուղարի խոսքով` ՀՀ նախագահը պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։