Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են, էներգետիկ համակարգում ունենք վթար․ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։

«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Տիգրան Ավինյանը։