«Սասնա Ծռեր» հիմնադրամը հոկտեմբերի 29-ին կազմակերպում է բարեգործական համերգ՝ քաղբանտարկյալների, քաղհալածյալների և հուլիս-օգոստոսյան իրադարձությունների օրերին ձերբակալվածների ընտանիքներին օգնելու համար։
Համերգին առաջին անգամ կհնչի Հաց բերողին ՝ Արթուր Սարգսյանին նվիրված Եղիշե Պետրոսյանի երգը՝ հեղինակի կատարմամբ։
Ինչպես տեղեկացնում է բարեգործական համերգի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջը, համերգին մասնակցելու են Ռուբեն Հախվերդյանը, «Խազեր» երգչախումբը, Կարեն Մամիկոնյանը, Սրբուհի Ստամբոլցյանը եւ Ելենա Երեւանը։
«Ներկա եղեք համերգին և ձեր համեստ ներդրումն ունեցեք կարիքի մեջ հայտնված ընտանիքներին սատարելու գործում»,-նշած է համերգի ազդի հայտարարության մեջ։
Համերգը տեղի կունենա, Խուլ ու համրերի կենտրոնի դահլիճում, հոկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին:
Տեղեկացնենք, որ տեւական ժամանակ նախաձեռնությանը չէր հաջողվում տարածք գտնել միջոցառման համար։