Լոռու մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 251-ն են, որից 135-ը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197աշխատակցի թեստավորման արդյունքում:

Առողջացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1մահվան դեպք:

Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ’ հանուն մեր ընկերների, մեր հարազատների:

Պարտավոր ենք #կրելդիմակ#փրկելկյանքեր, մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը:

Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135_ը "Գլորիա" կարի ֆաբրիկայի…

Gepostet von Andrey Ghukasyan am Freitag, 5. Juni 2020