Երթևեկության անվտանգությունը բարձրացնելը քաղաքային իշխանության համար առանցքային կարևորություն ունի․ Քաղաքապետի խոսնակը պարզաբանումներ է ներկայացրել

Երթևեկության անվտանգությունը բարձրացնելը քաղաքային իշխանության համար առանցքային կարևորություն ունի․ Քաղաքապետի խոսնակը պարզաբանումներ է ներկայացրել
Երթևեկության անվտանգությունը բարձրացնելը քաղաքային իշխանության համար առանցքային կարևորություն ունի․ Քաղաքապետի խոսնակը պարզաբանումներ է ներկայացրել

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանում է ներկայացրել քաղաքապետ Հայկ Մարությանի՝ երթևեկության խնդիրների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ։

«Մեդիայում քննարկվում է երթևեկության անվտանգությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների անհրաժեշտության մասին քաղաքապետ Մարությանի այսօրվա հայտարարությունը ավագանու նիստի ժամանակ: Անհրաժեշտ է նախ ֆիքսել, թե ինչ ձեւակերպումներով է քաղաքապետը բարձրացրել հարցը:

Նա նախ ընդգծել է, որ երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու համար համալիր լուծումներ են անհրաժեշտ, այդ թվում՝

հետիոտնային անցումները լուսավորումը (սրա վերաբերյալ կա հանձնարարական՝ գույքագրել նախ ամենավտանգավոր անցումները եւ աշխատանքը սկսել դրանցից),

կարգավորվող անցումների կահավորումը (այս պահի 
դրությամբ ընթացքի մեջ է 14 անցումներում ձեռքով կարգավորվող լուսացույցներ դնելու ծրագիրը, որը շարունակական է լինելու),

վերգետնյա եւ ստորգետնյա անցումների ավելացումը,

երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության խստացումը (այս հարցում քաղաքին կարող է օգնել մունիցիպալ ոստիկանության ստեղծումը),

առավելագույն թույլատրված արագության նվազեցումը, եւ այլն:

Որոշ կրճատումներով մեջբերում եմ քաղաքապետի խոսքը, խնդրում եմ ուշադրություն դարձնել ձևակերպումներին։

«Այո, ցավոք սրտի այսօր Երևանը բավական վտանգավոր է, և ոչ միայն հետիոտնի, այլր վարորդի համար… պետք է գլոբալ լուծում լինի, որի նախաձեռնողը քաղաքապետարանը պետք է լինի, բայց պետք է միանա, բնականաբար, նաև ոստիկանությունը և ոչ միայն ոստիկանությունը՝ տարբեր գերատեսչություններ:
Նախ և առաջ, տվել եմ արդեն հանձնարարական, որ բոլոր հետիոտնային անցումների վրա լինի հատուկ լուսավորություն։ Պետք է գույքագրենք ամենամութ և վտանգավոր անցումները և դրանք պետք է լուսավորվեն: Բացի դրանից, պետք է ընդհանուր քննարկման դնել և հասնել կոնսենսուսի հետևյալ հարցում: Ձեր նշած քաղաքներում (երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով) նախ և առաջ նվազեցրել են երթևեկության առավելագույն արագությունը: Եվ եթե մենք պատրաստ ենք դրան, այո, 60 կմ/ժ արագությունը պետք է իջնի 50-ի, եւ շատ եվրոպական քաղաքներում նորման արդեն 50-ն է, ոչ թե 60-ը…. Չեմ կարծում, որ սա կխոչընդոտի Երևանում երթևեկությանը, որովհետեև այսպես թե այնպես, արագ երթևեկող երիտասարդները գալիս և կանգնում են կարմիր լույսի տակ, այսինքն, կարմիր լույսը հավասարեցնում է արագ եւ դանդաղ երթևեկողներին»:

Վերջում հավելեմ, որ երթևեկության անվտանգությունը բարձրացնելը քաղաքային իշխանության համար առանցքային կարևորություն ունի, որովհետև լավ գիտենք, որ Հայաստանի և հատկապես, Երևանի ճանապարհների վրա մահվան ելքով ՃՏՊ-ները սարսափելի մեծ թիվ են կազմում: Առանց չափազանցության, այս տխուր ցուցանիշով մենք Եվրոպայի առաջատարների թվում ենք, եւ որքան էլ լուծումները անհարմարություն պատճառեն արագ վարելու սիրահարներին կամ ինչ-որ տեղ շտապող հետիրոտներին, դրանք կենսական անհրաժեշտություն են ներկայացնում»,- Ֆեյսբուք սոսւմ գոցիալական ցանցում գրել է Հակոբ Կարապետյանը: