ՄԻՊ-ը պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

ՄԻՊ-ը պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել
ՄԻՊ-ը պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ։

USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված ուղեցույցում մանրամասն նշվում են.

Ո՞ւմ պետք է դիմել կենսաթոշակ ստանալու համար,

Ե՞րբ պետք է դիմել տարիքային կենսաթոշակ ստանալու համար,

Որո՞նք են տարիքային կենսաթոշակ ստանալու պայմանները,

Ի՞նչ պետք է նշվի դիմումում,

Ինչպե՞ս ստանալ հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլն։

Ուղեցույցը կարող եք տեսնել այստեղ՝ http://www.ombuds.am/images/Guideline_Social_Security_Rights.pdf