Երկաթուղում կրկին խստացվում են դիմակներ կրելու պահանջները

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները:

Ինչպես տեղեկացրին ՀԿԵ-ից, մասնավորապես, երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ կրող ուղևորների համար:

Ընկերությունը հորդորում է աշխատողներին պատվաստվել Covid-19-ի դեմ․ ըստ հաղորդագրության՝ քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է: