Միքայել Վարդանյանը Շիրակի մարզի 464 հաշմանդամություն ունեցող երեխայի դրամական օգնություն է հատկացրել

Շիրակի մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 464 երեխա: Բարերար Միքայել Վարդանյանի հերթական բարեգործական ծրագրի արդյունքում, բոլոր 464 նպաստառու ընտանիքներին տրամադրվել է միանվագ 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն 116 մլն դրամ է: