Հակառակորդը երկու ուղղությամբ խախտել է հումանիտար հրադադարը. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.

«Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ»։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հայաստանը և Ադրբեջանը մարդասիրական զինադադարի մասին որոշում էին կայացրել: Որոշման համաձայն, հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատվում էր մարդասիրական զինադադար: