ԵԱՀԿ ԽՎ և ԱՊՀ ԽՎ համատեղ համաժողովում բարձրաձայնել եմ հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը. Կոնջորյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ԵԱՀԿ ԽՎ և ԱՊՀ ԽՎ համատեղ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ բարձրաձայնել է հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը։

«Նշեցի, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ մատնանշելով վերջերս Բաքվում բացված խայտառակ «պուրակը»։ Միջազգային գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման և պատերազմի ընթացքում գործած վայրագությունների վրա»,- գրել է Կոնջորյանը։