Ազգային արժեքները` հոթելներ. «Չենք լռելու»-ի հայտարարությունը` ԱԳՆ շենքը վաճառելու վերաբերյալ

Ազգային արժեքները` հոթելներ. «Չենք լռելու»-ի հայտարարությունը` ԱԳՆ շենքը վաճառելու վերաբերյալ
Ազգային արժեքները` հոթելներ. «Չենք լռելու»-ի հայտարարությունը` ԱԳՆ շենքը վաճառելու վերաբերյալ

ԱԳՆ շենքը վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տարածել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը` քննադատելով կառավարության որոշումը: Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է:
«Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունվել վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության շենքը ոմն «Տանգո» ՓԲԸ-ին: Ճարտարապետական բացառիկ հուշարձան և Հայաստանի խորհրդանիշերից մեկը համարվող շենքը վաճառվելու է ընդամենը 51 մլն. դոլարով: Ըստ մամուլի հրապարակումների` ԱԳՆ-ն դառնալու է հյուրանոց:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խիստ դատապարտում է այս քայլը: Վաճառելով Հայաստանի տնտեսությունը՝ հայրենի իշխանություններն արդեն անցել է պետական և ազգային արժեքները հոթելներ դարձնելուն: Շատ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն պատերազմ սկսի որևէ երկիրում, քան հյուրանոցի տակ ծախի Պետդեպարտամենտը:

Ամենացավալին այն է, որ սա տեղի է ունենում սերիալներով տարված հասարակության մեծամասնության քար լռության պայմաններում»:

© Medialab.am