Մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները 

2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 370 միավոր տեխնիկա՝ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ սպասարկող կազմակերպությունները պահեստավորել են մոտ 1600 տ աղ։

2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ամբարվել է մոտ 46000 խմ ավազ։

Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։