Բրայզան կերդվի. այսօր տեղի կունենա Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի երդման արարողությունը

Բրայզան կերդվի. այսօր տեղի կունենա Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի երդման արարողությունը
Բրայզան կերդվի. այսօր տեղի կունենա Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի երդման արարողությունը

Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա` Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մեթյու Բրայզայի երդման արարողությունը:
Հիշեցնենք, որ երկարատեւ խոսակցություններից եւ խոչընդոտներից հետո Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան դեկտեմբերի վերջին  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակվել:
Դեռեւս անցյալ տարվա մայիսի 25-ին` Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրելով Մեթյու Բրայզայի թեկնածությունը, արտահայտել էր նրա հետ աշխատելու իր պատրաստակամության մասին` նշելով, որ Բրայզայի նման տաղանադավոր եւ նվիրված անձը իր վարչախմբի համար արժեքավոր հավելում կլինի:

Սակայն, Բրայզայի առաջադրումը ինչպես եւ ենթադրելի էր, հայկական շրջանակներում տարաբնույթ արձագանքների եւ հայտարարությունների առիթ էր հանդիսացել:

Նրա նշանակման վերաբերյալ իր մտահոգություններն էր հայտնել նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը , մեղադրելով վերջինիս  Հայաստանին առնչվող հարցերում անաչառ չլինելու, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ադրբեջանամետ կողմնակալություն ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության Թուրքիայի ժխտողականությանը ԱՄՆ մեղսակցությունը խրախուսելու մեջ:

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը և Սենատը նրա թեկնածությունը հաստատելիս մեծ ուշադրությամբ կուսումնասիրեն պրն Բրայզայի կարիերան, ինչպես նաև հարցաքննության ընթացքում նրա տված պատասխանները»,-ասել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Բրայզայի թեկնածությունը, ամիսներ առաջ  առկախվել էր հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի կողմից: Երեկ, այնուամենայնիվ, օգտվելով իր սահմանադրական իրավունքից` ԱՄՆ նախագահը Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակել:

ԱՄՆ Պետդեպարտամենտը երդման արարողությունը նշանակել է այսօր` հունվարի 27-ին:

© Medialab.am