Կապանի օդանավակայանի մոտ հրդեհի հետևանքով տնակ է այրվել

Փետրվարի 4-ին, ժամը 19:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի սկզբնամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է տնակ (10 քմ)։