Ստեփանակերտում իրականացվել է քաղաքացիերի ընդունելություն՝ արցախահայության աջակցության ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ

Ստեփանակերտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի, նախարարի՝ Արցախի հարցերով խորհրդական Արաքսյա Գրիգորյանի և ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի մասնակցությամբ իրականացվել է քաղաքացիերի ընդունելություն՝ արցախահայության աջակցության ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ:

60 քաղաքացու հետ կայացել են անհատական հանդիպումներ, գույքագրվել են սոցաջակցության ծրագրերի վերաբերյալ նրանց հարցերը, տեղում ներկայացվել դրանց լուծման եղանակները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ որոշ հարցերի վերաբերյալ վերլուծություններ կատարելու և, ըստ անհրաժեշտության, գործող կարգավորումներում փոփոխություններ իրականացնելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջից։