«Ռեստարտ» խմբի անդամներ Դավիթ Պետրոսյանի և Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

«Ռեստարտ» խմբի անդամներ Դավիթ Պետրոսյանի և Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
«Ռեստարտ» խմբի անդամներ Դավիթ Պետրոսյանի և Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Մարտի 4-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով «Ռեստարտ»-ի անդամ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը հարցաքննվել են և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նրանք երեկ հարցաքննվել են, խմբով բացահայտ առևանգում կատարելու կասկածանքով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ըստ աղբյուրի, ասաց նա։

Նշենք, որ հարցաքննվել է նաև Նարեկ Մալյանը և ճանաչվել տուժող։ Հիշեցնենք, որ  մարտի 4-ին դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։