Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հետ քննարկել է Ղարաբաղում առկա իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: