Դատախազությունը արձագանքում է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների միջնորդությանը․ Factor.am

Factor.am

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին իրենց նկատմամբ հետախուզումը վերացնելու միջնորդությամբ։ Նրանք նշել են, թե ցանկանում են վերադառնալ հայրենիք այստեղ օգտակար լինելու։

ՀՀ գլխավոր դատախազությունից Factor.am-ի հարցին ի պատասխան, թե ինչ դիրքորոշում ունեն այս միջնորդությունների վերաբերյալ, պատասխանում են․ «Նման խնդիրները բացառապես քրեական դատավարության տիրույթում գտնվող հարցեր են և յուրաքանչյուր դեպքում լուծումներն էլ են միայն քրեադատավարական ընթացակարգ ենթադրում ու չեն կարող պայմանավորված լինել որևէ այլ հանգամանքով: Հետևաբար Դատախազությունը նման հարցերում չի առաջնորդվում հայտարարություններով:

Իսկ կոնկերտ մեղադրյալների պաշտպանի կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունների քննարկման արդյունքում կկայացվեն պատճառաբանված որոշումներ: Միջնորդության քննարկման համար սահմանված են կոնկրետ ժամկետներ, որոնք տվյալ միջնորդությունների պարագայում դեռևս չեն լրացել: Այդ ժամկետների պահպանմամբ կայացված որոշումները կուղարկվեն միջնորդություն ներկայացնողներին: Հորդորում ենք տարատեսակ մեկնաբանություններով չփորձել ազդել քրեադատավարական գործընթացների վրա»: