Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերը հայտնել է Կիև-Երևան ուղղությամբ առաջին չվերթի ժամկետը

 Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերով Կիև-Երևան ուղղությամբ չվերթների մեկնարկը կտրվի մայիսի 3-ից՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «AnalitikaUA»-ն, ավիատոմսերը Light սակագնով դրանք կարժենան 980 ուկրաինական գրիվեն (շուրջ 19 հազար ՀՀ դրամ- հեղ.):

Ավիաընկերությունը Կիևից չվերթներն իրականացնելու է դեպի Բաթումի, Երևան և Թբիլիսի, իսկ Օդեսայից՝ դեպի Երևան: Լոուքոստերը այդ ուղղություններով բոլոր թույլտվություններն արդեն ստացել է Ուրաինայի քաղավիացիայի կողմից:

Օդեսայից Երևան չվերթները կիրականացվեն հունիսի 14-ից՝ շաբաթական երկու անգամ: Տոմսը կարժենա 999 ուկրաինական գրիվեն (շուրջ 19 հազար ՀՀ դրամ- հեղ.):

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։