Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել․ ՀԺ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը եւ կալանավորելու որոշում կայացրել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, գրում է Հայկական ժամանակը։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Նշենք, որ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

2020 թվականի մայիսի 6-ին նրան կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյան նոր քննության: