Մոսկվան քննադատում է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր փաստաթղթերը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրին՝ այն բնութագրելով որպես «ավելի շատ ընտրարշավային օգնություն»։

«Դա ավելի շատ նման է ընտրարշավի կամ օգնության»,- հայտարարել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ այս փուլում դժվար է ամբողջական գնահատական տալ փաստաթղթին, քանի որ դրա բովանդակության վերաբերյալ մանրամասներ դեռ հրապարակված չեն։

Շոյգուն նշել է, որ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պետք է ներառի հստակ ձևակերպված համագործակցության ոլորտներ, սակայն, իր խոսքով, «դա դեռ տեսանելի չէ»։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Երևանում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր։