Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին:
«5 տարվա փոփոխություններից, երջանիկ ու ծանր ժամերից, ճգնաժամերից հետո ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆրանսիացուն, որը վստահել է ինձ նախագահել մեր Հանրապետությունը հաջորդ հինգ տարիների ընթացքում», -գրել է Մակրոնը:
Նա նաև ասել է, որ Ֆրանսիան «խոշոր էկոլոգիական ազգ» դարձնելը իր ծրագիրն է: «Ձեզ հետ, ձեզ համար, մեր բոլորի համար», -հայտարարել է նա: