Միքայել Մինասյանը դժբախտ է, որովհետև ինչ էլ անի, նույնացվելու է Սերժ Սարգսյանի ժառանգության հետ․ Արամ Սարգսյան

Հանրապետություն կուսակցության նախագա, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը անդրադարձել է Վենետիկում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոդվածին․

«Բոլորիս միֆերի մեջ տեղավորող Միքայել Մինասյանը բախտավոր է, որովհետև Սերժ Սարգսյանի փեսան է, ու դրա արդյունքում՝ ՀՀ ամենամեծ կարողություն ունեցող անձերից մեկը, և միևնույն ժամանակ՝ դժբախտ է, որովհետև քաղաքականության մեջ ինչ էլ անի, նույնացվելու է Սերժ Սարգսյանի ժառանգության հետ, ու՝ արդյունքի չի հասնելու։ Եվ սա հաստատ միֆ չէ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարգսյանը։

Բոլորիս միֆերի մեջ տեղավորող Միքայել Մինասյանը բախտավոր է, որովհետև Սերժ Սարգսյանի փեսան է, ու դրա արդյունքում՝ ՀՀ…

Gepostet von Արամ Սարգսյան am Samstag, 25. April 2020