Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին սպասվում են տեղումներ։