Արմեն Գրիգորյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 13-ին ընդունել է  «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին:Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը: