«Իմ քայլի» պատգամավորը բացատրել է՝ ինչու է վայր դնում մանդատը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, որի՝ անդատը վայր դնելու մասին ավելի վաղ հայտարարել էր Ազգային ժողովը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել:

Տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ մանդատից հրաժարվելը կապված է բացառապես գործադիրում աշխատանքս շարունակելու նպատակով:

Այս պահին տարբեր քննարկումներ ենք վարում գործընկերներիս հետ: Ավելի մանրամասն կտեղեկացնեմ որոշակի հստակություն լինելու դեպքում»: