Հուլիսին Հայաստան է եկել 188 հազարից ավելի զբոսաշրջիկ

Հուլիս ամսին Հայաստան է ժամանել 188856 զբոսաշրջիկ։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում: «Ընդհանուր առմամբ՝ առաջին 7 ամսվա ընթացքում մեր երկիր ժամանել է մոտ 770000 զբոսաշրջիկ։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ․ Հայաստան ժամանած արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը կազմել է 588731՝ ավելանալով 2,4 անգամ, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածին այդ ցուցանիշը կազմել է 243076 հոգի։ 

Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանել Ռուսաստանից (251035 հոգի կամ ընդհանուրի 42,6%-ը), Վրաստանից (4703 հոգի կամ 10,7%) և Իրանից (48122 մարդ կամ 8,2%)»,- նշված է գրառման մեջ։